Դարձե՛ք տագնապային խանգարումների և խուճապային գրոհների դեմ արդյունավետ պայքարի մասնագետ Ընդունման և Պարտավորվածության Թերապիայի (ACT - Acceptance and Commitment Therapy) միջոցով (ACT-ը ժամանակակից վարքային թերապիա է):
Եթե Դուք հոգեբան եք կամ հոգեկան առողջության մասնագետ, և ցանկանում եք ընդլայնել Ձեր գործիքակազմը արդյունավետ և գիտականորեն հիմնավորված մեթոդով, ապա այս դասընթացը հատուկ Ձեզ համար է։
Ի՞նչ է Ձեզ տալիս այս եզակի դասընթացը․
Այս եռօրյա դասընթացը Ձեզ կտրամադրի խորը գիտելիքներ և գործնական հմտություններ՝ ACT թերապիայի արձանագրությունները տագնապային խանգարումներ և խուճապային գրոհներ ունեցող Ձեր այցելուների հետ արդյունավետ կիրառելու համար։ Մենք կուսումնասիրենք ACT-ի ամբողջական 11-սեանս արձանագրությունը, որը հիմնված է մանրամասն ուղեցույցների վրա։
Դասընթացի ընթացքում Դուք․
Խորը կհասկանաք ACT թերապիայի տեսական հիմունքները և այն սկզբունքները, որոնց վրա այն հիմնված է։
Քայլ առ քայլ կսովորեք ACT-ի 11-սեանս արձանագրության մանրամասները։ Յուրաքանչյուր սեանս կքննարկվի առանձին-առանձին, մանրամասն վերլուծելով նպատակները, տեխնիկաները և հիմնական գործողությունները։
Կտիրապետեք գործնական հմտությունների, որոնք անհրաժեշտ են ACT-ի վեց հիմնական գործընթացները (ներկա լինելը, ընդունումը, տարանջատումը, ես-դիտողը, արժեքները և պարտավորված գործողությունները) արդյունավետ կերպով փոխանցելու համար։
Կսովորեք, թե ինչպես սեանս առ սեանս մանրամասն բացատրել և ներկայացնել ACT թերապիան Ձեր այցելուներին, ապահովելով թափանցիկություն և համագործակցություն թերապևտիկ գործընթացում։
Կհասկանաք, թե ինչպես կառուցել թերապևտիկ հարաբերություններ ACT-ի համատեքստում, խթանել մոտիվացիան, կառավարել դիմադրությունը և հաղթահարել գործնական մարտահրավերները, որոնք կարող են ծագել թերապիայի ընթացքում։
Ձեռք կբերեք գործնական խորհուրդներ ACT-ի կիրառման համար, որոնք հիմնված են լավագույն փորձի վրա։
Կստանաք հստակ պատկերացում այն մասին, թե ինչ պետք է անեք ձեր այցելուների հետ ACT-ի յուրաքանչյուր սեանսի ընթացքում։
Դասընթացի ավարտին Դուք կստանաք․
Հայաստանի Կլինիկական Հոգեբանների Ասոցիացիայի սերտիֆիկատ (անգլերեն լեզվով), որը հաստատում է Ձեր մասնակցությունը և ACT թերապիայի վերաբերյալ գիտելիքները։
Դասընթացը կօգնի Ձեզ․
Ավելացնել Ձեր մասնագիտական վստահությունը տագնապային խանգարումներ ունեցող այցելուների հետ աշխատելիս։
Ընդլայնել Ձեր գործիքակազմը արդյունավետ և ժամանակակից թերապևտիկ մեթոդով։
Բարելավել Ձեր այցելուների ապաքինման արդյունքները՝ օգնելով նրանց ապրել ավելի լիարժեք և արժեքներին համահունչ կյանքով։
Դասընթացի մանրամասներ․
Տևողությունը։ 3 հանդիպում
Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը։ 1․5 - 2 ժամ
Արժեքը։ 30,000 ՀՀ դրամ (Ասոցիացիայի անդամների համար գործում են զեղչեր )
Վայրը և ժամանակը։ Օնլայն, պլատֆորմ - WhatsApp
Դասընթացավար՝ Տիգրան Մկրտումյան, Հայաստանի Կլինիկական Հոգեբանների Ասոցիացիայի նախագահ, Կոնտեքստուալ վարքային գիտության (ACT-ի) միջազգային ասոցիացիայի պրոֆեսիոնալ անդամ:
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կապ հաստատե՛ք մեզ հետ 099 535545։